Իրավաբանական անձանց համար հաշվի բացում

Հաշիվ բացելու համար անհրաժեշտ փաստաթղթեր

  1. «Ճանաչիր հաճախորդիդ» լրացված և ստորագրված հարցաթերթիկ
  2. Պետական գրանցումը հավաստող փաստաթուղթ
  3. ՀՎՀՀ-ն կամ հարկային համարը ներառող այլ համարժեք փաստաթուղթ
  4. Ընկերության կանոնադրությունը
  5. Գործադիր կառավարումն իրականացնող անձանց մասին հնարավորինս լայն տեղեկատվություն, այդ թվում՝ անձնագիր և/կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ
  6. Տեղեկատվություն ընկերության իրական շահառուների մասին (այն բաժնետերերը, որոնք ունեն 10% և ավել ձայնի իրավունք ընկերությունում): Իրական շահառուի անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ
  7. Հաշվետու վերջին ժամանակահատվածի համար ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ փաստաթուղթ
  8. Լիցենզիա (եթե գործունեությունը ենթակա է լիցենզավորման)
  9. Գործադիր տնօրենի և իրական շահառուների համար հասցեի հիմնավորում, եթե այն նշված չէ անձը հաստատող փաստաթղթում (օրինակ կոմունալ վճարումների կտրոններ, բանկային քաղվածք, կամ այլ պաշտոնական փաստաթուղթ (վերջին 3 ամսվա կտրվածքով))
  10. Այլ փաստաթղթեր և տեղեկություններ, որոնք կարող են հավելյալ պահանջվել հաճախորդից

Էջը վերջին անգամ թարմացվել է 18.11.2026, 14:27