«ԻՆՎԻԱ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ» ՓԲԸ-ն 2023 թվականին Հայաստանում հիմնադրված (լիցենզիա № 0025) և Կենտրոնական բանկի կողմից կարգավորվող ներդրումային ընկերություն է, որը մատուցում է ֆինանսական ծառայություններ ինչպես տեղական, այնպես էլ գլոբալ շուկաներում՝ թե՛ անհատ, և թե՛ ինստիտուցիոնալ ներդրողներին։
Ընկերությունն հանդես է գալիս որպես վստահելի և կարգավորվող մասնակից ֆինանսական շուկայում: Ունենալով լիցենզիաներ տեղական և միջազգային ֆինանսական հաստատությունների կողմից` այն հնարավորություն է տալիս մատուցել ֆինանսական ծառայությունների լայն շրջանակ ներառյալ բրոքեր-դիլերային, պահառուական (դեպոզիտար) և խորհրդատվական ծառայություններ։
Ընկերությունը ապահովում է հասանելիություն առաջատար միջազգային ֆոնդային բորսաներին և մի շարք ակտիվների դասերին՝ առաջարկելով տեխնոլոգիական լուծումներ ինչպես անհատ, այնպես էլ ինստիտուցիոնալ ներդրողների համար։ Ընկերության գործունեությունն ներառում է արժեթղթերով գործարքների իրականացում, շուկայի հասանելիության ապահովում, կառուցվածքային ներդրումային լուծումների մշակում, ներդրումային պորտֆելի վերաբերյալ խորհրդակցություն, վերլուծական ծառայություններ, ինչպես նաև հաճախորդներին առևտրային հարթակների տրամադրում։
Մեր թիմը բաղկացած է բարձր որակավորում ունեցող մասնագետներից, ովքեր ունեն երկարամյա փորձ։ Ընկերությունը գործում է լիազոր մարմնի պահանջներին համապատասխան։ Ներքին գործընթացների և տեխնոլոգիաների շարունակական կատարելագործումը նպատակ ունի ապահովել արդյունավետություն, հուսալիություն և բարձրորակ սպասարկում։
Գլխամասային գրասենյակը գտնվում է Հայաստանում, սակայն Ընկերությունը գործունեություն է ծավալում նաև միջազգային շուկաներում, հաճախորդներին առաջարկելով բազմազան ներդրումային հնարավորություններ։ Միջազգային փորձը հնարավորություն է տալիս բացահայտել ներդրումային հեռանկարներ տարբեր շուկաներում և հաճախորդներին տրամադրել ավելի լայն ներդրումային ընտրություն։








