Ֆիզիկական անձանց համար հաշվի բացում
Հաշիվ բացելու համար ֆիզիկական անձը պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը.
- անձնագրի պատճե,
- հաշվի բացման դիմում ֆիզիկական անձանց համար,
- հանրային ծառայությունների համարանիշ կամ անհատական հարկային համար,
- տեղեկանք գրանցման/բնակության վայրի մասին,
- եկամուտների/հարստության աղբյուրները հավաստող փաստաթղթեր,
- այլ փաստաթղթեր և տեղեկություններ ըստ անհրաժեշտության:
Իրավաբանական անձանց համար հաշվի բացում
Հաշիվ բացելու համար իրավաբանական անձը պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը.
- պետական գրանցման վկայականի պատճե,
- հարկ վճարողի հաշվառման համար կամ այլ համարժեք (ոչ ռեզիդենտ հաշվետերերի դեպքում) փաստաթուղթ (առկայության դեպքում),
- կանոնադրության պատճե,
- տնօրենի (գործադիր տնօրենի) նշանակման հիմքեր,
- եթե կազմակերպությունն ունի այլ լիազորված անձ(ինք), ապա այդ անձի(անց) լիազորությունները հավաստող փաստաթուղթ,
- տնօրենի (գլխավոր տնօրենի) և այլ լիազորված անձանց (եթե այդպիսիք կան) անձնագրերի պատճեններ,
- հաշվի բացման հայտ իրավաբանական անձանց համար,
- այլ փաստաթղթեր և տեղեկություններ ըստ անհրաժեշտության: