Skip to main content

Բրոքերային հաշվի բացում

«ԻՆՎԻԱ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ» ՓԲԸ-ում մենք ցանկանում ենք տրամադրել մեր հաճախորդներին անհրաժեշտ ֆինանսական գործիքներ և ռեսուրսներ՝ իրենց ֆինանսական նպատակներին հասնելու համար: Մեզ մոտ հաշիվ բացելով դուք ստանում եք հասանելիություն ներդրումային լայն հնարավորություններին, անհատականացված աջակցությանը և առաջադեմ առևտրային տեխնոլոգիաներին:

Ֆիզիկական անձանց համար հաշվի բացում

Հաշիվ բացելու համար ֆիզիկական անձը պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը.

  • անձնագրի պատճե,
  • հաշվի բացման դիմում ֆիզիկական անձանց համար,
  • հանրային ծառայությունների համարանիշ կամ անհատական հարկային համար,
  • տեղեկանք գրանցման/բնակության վայրի մասին,
  • եկամուտների/հարստության աղբյուրները հավաստող փաստաթղթեր,
  • այլ փաստաթղթեր և տեղեկություններ ըստ անհրաժեշտության:

Իրավաբանական անձանց համար հաշվի բացում

Հաշիվ բացելու համար իրավաբանական անձը պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը.

  • պետական գրանցման վկայականի պատճե,
  • հարկ վճարողի հաշվառման համար կամ այլ համարժեք (ոչ ռեզիդենտ հաշվետերերի դեպքում) փաստաթուղթ (առկայության դեպքում),
  • կանոնադրության պատճե,
  • տնօրենի (գործադիր տնօրենի) նշանակման հիմքեր,
  • եթե կազմակերպությունն ունի այլ լիազորված անձ(ինք), ապա այդ անձի(անց) լիազորությունները հավաստող փաստաթուղթ,
  • տնօրենի (գլխավոր տնօրենի) և այլ լիազորված անձանց (եթե այդպիսիք կան) անձնագրերի պատճեններ,
  • հաշվի բացման հայտ իրավաբանական անձանց համար,
  • այլ փաստաթղթեր և տեղեկություններ ըստ անհրաժեշտության: