Առաքելություն և նպատակներ
Ինվիա Ինվեսթմենթս ՓԲԸ-ի առաքելությունն է միջազգային ստանդարտներին համապատասխան ներդրումային ծառայությունների մատուցումը։
Վարչակազմակերպական կառուցվածք
Ինվիա Ինվեսթմենթսը փակ բաժնետիրական ընկերություն է, որը որևէ խմբի, հոլդինգի, կոնցեռնի, միության կամ իր ֆինանսական հաշվետվությունները որևէ այլ հիմքով համախմբող ընկերության մաս չի հանդիսանում։
Սեփականատերեր
- Արամ Կայֆաջյան, ՀՀ քաղաքացի, ում պատկանում են ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 49%-ը, որը կազմում է 1,719,900 բաժնետոմս;
-
Սթիվեն Պոլյակ, ԱՄՆ քաղաքացի, ում պատկանում են ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 14․01%-ը, որը կազմում է 491,751 բաժնետոմս;
- Ար Ար Էս Ջի Ինկ, ԱՄՆ-ում գրանցված ընկերություն, որին պատկանում են ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 9․99%-ը, որը կազմում է 350,649 բաժնետոմս*;
-
Այլ՝ ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 27%-ը, որը կազմում է 947,700 բաժնետոմս, որոնք պատկանում են անհատապես 10%-ից պակաս մասնակցություն ունեցող բաժնետերերին։
*Սթիվեն Պոլյակն իրեն պատկանող Ար Ար Էս Ջի Ինկ ընկերության միջոցով ունի անուղղակի նշանակալից մասնակցություն Ինվիա Ինվեսթմենթս ՓԲԸ-ում։