«ԻՆՎԻԱ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ» ՓԲԸ-ն ներդրումային ընկերություն է, որի գլխամասային գրասենյակը հիմնադրվել է 2023 թվականին: Որպես գրանցված և լիցենզավորված ընկերություն՝ մենք մեր հաճախորդներին մատուցում ենք ֆինանսական ծառայություններ թե՛ տեղական, և թե՛ միջազգային ֆինանսական շուկաներում, այդ թվում նաև բրոքերային (դիլերային) ծառայություններ։
Մենք հպարտ ենք մեր հմուտ և փորձառու մասնագետներով, ովքեր ունեն ֆինանսական համակարգի խորը գիտելիքներ: Նրանց օգնությամբ մենք ձգտում ենք մատուցել բացառիկ և տարաբնույթ ծառայություններ՝ հոգալով մեր հաճախորդների անհատական կարիքները:
ԻՆՎԻԱ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ ՓԲԸ-ում մենք գիտակցում ենք, որ յուրաքանչյուր հաճախորդ տարբերվում է, այդ իսկ պատճառով առաջարկում ենք ծառայությունների լայն տեսականի՝ ինչպես անհատ, այնպես էլ ինստիտուցիոնալ ներդրողներին սպասարկելու համար: Անկախ նրանից՝ փորձառու ներդրող եք, թե նոր եք սկսում Ձեր ներդրումային ճանապարհը, մենք կօգնենք ձեզ նավարկել կապիտալի շուկայի բարդ աշխարհում:
Մեր բրոքեր-դիլերային ծառայությունները հաճախորդներին հնարավորություն են տալիս գնել և վաճառել արժեթղթեր՝ ապահովելով գործարքների սահուն իրականացում և շուկայի վերաբերյալ արժեքավոր պատկերացումներ: Մեր փորձագետների թիմն օգնում է հաճախորդներին կայացնել իրենց ֆինանսական նպատակներին համահունչ ներդրումային որոշումներ:
Բացի այդ, մեր կողմից առաջարկված կառուցվածքային լուծումները նախատեսված են հաճախորդներին օգնելու օպտիմալացնել իրենց ներդրումային պորտֆելները: Մենք ուշադիր վերլուծում ենք շուկան, գնահատում ռիսկի գործոնները և մշակում ենք անհատականացված ներդրումային ռազմավարություններ կառուցվածքային պարտքային արժեթղթերի (ETN) թողարկման միջոցով՝ ապահովելու մեր հաճախորդների ակտիվների երկարաժամկետ աճը և կայունությունը:
Մենք աշխատում ենք մեր հաճախորդների հետ՝ նրանց առաջնորդելով համաշխարհային ֆինանսական շուկաներում: Անկախ նրանից, թե իրակացվում է ֆինանսական պլանավորում, ռիսկերի կառավարում կամ շուկայի վերլուծություն, մեր աշխատակիցներն օգնում են հաճախորդներին ֆինանսական ճիշտ որոշումներ կայացնել:
Չնայած մեր գլխամասային գրասենյակը տեղակայված է Հայաստանում, մեր հասանելիությունը դուրս է գալիս ազգային սահմաններից: Մենք ակտիվորեն աշխատում ենք արտասահմանյան երկրների ֆինանսական շուկաների առաջատար մասնակիցների հետ՝ մեր հաճախորդներին առաջարկելով տարաբնույթ հնարավորություններ իրենց ներդրումները գլոբալ դիվերսիֆիկացնելու գործում: Մեր միջազգային փորձը թույլ է տալիս բացահայտել խոստումնալից ներդրումային հնարավորությունները տարբեր շուկաներում և մեր հաճախորդներին տրամադրել ներդրումների ավելի լայն հնարավորություններ:
«ԻՆՎԻԱ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ» ՓԲԸ-ում գերազանցության, ամբողջականության և հաճախորդների գոհունակության հանձնառությունն անսասան է: Մենք ձգտում ենք երկարաժամկետ գործընկերային հարաբերություններ հաստատել մեր հաճախորդների հետ՝ հիմնված վստահության և թափանցիկության վրա: Բացառիկ ֆինանսական ծառայություններ մատուցելով և շուկայի զարգացումների առաջնագծում մնալով՝ մենք նպատակ ունենք հզորացնել մեր հաճախորդներին՝ հասնելու իրենց ֆինանսական նպատակներին և ապահովելու բարեկեցիկ ապագա: